ՀՀայկարամ Նահապետյան

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով:

Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։

 

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։
 
Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում փետրվարի 8-9-ն ընկած ժամանակահատվածում կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։
 
 
Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։
 
Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում