ՎՎարդան Հովսեփյան

Կառավարությունը կսահմանի գյուղնշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշերը

Կառավարությունը կսահմանի գյուղնշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշերը

Համայնքների վարչական տարածքներում անշարժ գույքի հասցեի տրամադրման ու վճարի սահմանման անհրաժեշտության մասին օրինագիծը քննարկվեց  փետրվարի 3-ի նիստում: ««Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ղալումյան Վահեի նախագահությամբ:

ՀՀ հողային օրենսգրքում լրացում նախատեսող Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:

Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444,8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216,9 հազար հեկտարը կամ 48,8 %-ը:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ստացան դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում