ՀՀայկարամ Նահապետյան

ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայց են իրականացրել Օձուն համայնքում

ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայց են իրականացրել Օձուն համայնքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում՝ դեղատներում, բանկերում, փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինհրապարակներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Ընդհանուր առմամբ, մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։

Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում