Համազգային թատրոնը թատերաշրջանը սկսում է պրեմիերայով

ՆՆունե Ալեքսանյան

Համազգային թատրոնը նոր՝ 29-րդ թատերաշրջանը սկսում է «Ճախրող լամպը» ներկայացման պրեմիերայով: Ամերիկյան կինոյի նրբաճաշակ մոգին՝ Վուդի Ալենին նվիրված բեմադրությունը ինքնակենսագրական տարրերով ներկայացում է. պատմություն հրաշագործ-աճպարար դառնալու երազանքի և այդ երազանքն իրականացնելու կամքի մասին:

Ըստ Նարինե Գրիգորյանի՝ ներկայացումը հստակ ուղերձ ունի՝ կապված մեր այսօրվա իրավիճակի հետ:

Նարինե Գրիգորյան (Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար) - 2020 թվականի վերջին թատրոնը հյուրախաղերով մեկնեց Արցախ. ներկայացումներ են խաղացել Ճարտարում, Մարտակերտում, Ասկերանում և Ստեփանակերտում:

Գեղարվեստական ղեկավարն ասում է` փոխադարձաբար ուժեղացրել ու հուսադրել են միմյանց, ասում է՝ երեխաներ կային, որ պատերազմից ի վեր չէին խոսել, իսկ ներկայացումից հետո գնացել են տուն ու պատմել ներկայացումը:

Այժմ մտածում են Արցախում նոր եռամսյա հյուրախաղերի մասին, ուզում են ամբողջ խաղացանկը ներկայացնել Արցախում և, իհարկե, Հայաստանի սահմանամերձ գյուղերում: Տարվա ընթացքում վերականգնելու են նաև թատերական ընթերցանությունները. այս տարի քննարկելու են ամերիկյան հեղինակներին, իսկ նոր բեմադրության համար ռեժիսորն ընտրել է կարճ պատմվածքի մեծ վարպետի Օ՚Հենրիի հինգ պատմվածքները:

Եվ, իհարկե, շենքի մասին: Համազգայինի շենքն ամբողջությամբ պատրաստ է՝ թեքահարթակներով, բոլոր հարմարեցումներով. անավարտ է միայն ներքին հարդարումը, բայց թատրոնում չեն հուսահատվում:

Նարինե Գրիգորյանը կրկնում է՝ ամեն ինչ գալիս է սրտից ու մտքից, ուրեմն հրաշքը ներսից կսկսվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում