Իմ խոսքերը խեղաթյուրվել, և ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք անհնար է, որ ես ասեի. Բեղլոյան

ՌՌոզա Խաչատրյան

Խոսքերը, որ վերագրվում են ինձ, ես չեմ ասել. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Եվրամիության, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում հասարակական հնչեղություն ստացած հայտարարություններին:

«Իմ խոսքերը խեղաթյուրվել են, ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք անհնար է, որ ես ասեի: Կոնտեքստից կտրված արտահայտության վրա հնարվել են հայտարարություններ»,- շեշտեց պատգամավորը:

«Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդման, թե Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ ի նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը՝ հնարելով պատմություն, բայց մենք դրա մեջ ավելի լավ ենք, և մեր անտիկ մեջբերումներն ապացուցում են հակառակը»,- նշեց Բեղլոյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը տեսակոնֆերանսին խոսել է անհապաղ հայ գերիների վերադարձի մասին: Իսկ Արցախի կարգավիճակի մասին հարցին էլ տեսակոնֆերանսի ժամանակ Բեղլոյանը պատասխանել է, թե այն պետք է քննարկվի ոչ թե այդ սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկրների ղեկավարների միջև:

Թեման արծարծած աղբյուրների և այն տարածած ադրբեջանական լրատվամիջոցների մասին Բեղլոյանը նշեց. «Երևի ադրբեջանական մամուլն ու որոշ խեղաթյուրող անձինք աշխատում են իրար հետ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում