2008-2017 թթ. Հայաստանից փախել է 372.800 մարդ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ հարցերին, որոնք, ըստ իրեն, պատերազմից հետո պետք է խորհրդարանում դառնային քննարկման առարկա: Նա նշեց, թե պետք է պատգամավորները նախօրեին գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեին, թե ինչ է կատարվում: «Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին,- ասաց նա՝ հավելելով,- սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով-տեղով, ամբողջ գույքով լքում են հայրենիքը, փոխանակ այնտեղ լինեինք և հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հակադարձեց. «Արտագաղթը, տեղեկացնեմ՝ չափվում է թվերով»: Նա հրապարակեց 2008 թ.-ից ՀՀ-ից արտագաղթի վիճակագրական տվյալներ: «Այն տարիներին, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվություն, ինչպես մեր գործընկերն էր նշում, ՀՀ-ից փախել է 372.800 մարդ, իսկ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41000 մարդ»,- նշեց Գևորգյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում