ԱԱննա Ավետիսյան

Ռամսարի կոնվենցիան 50 տարեկան է

Ռամսարի կոնվենցիան 50 տարեկան է

1971 թ. փետրվարի 2-ին Կասպից ծովի ափին գտնվող Իրանի Ռամսար հանգստավայրում կայացած միջազգային հանդիպման ժամանակ 18 երկրների պատվիրակների՝ շուրջ տասը տարվա քննարկումներից հետո վերջնական համաձայնության եկան և ստորագրեցին «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հակտապես, որպես ջրային թռչունների բնակավայր» կոնվենցիայի տեքստը։ Հանրությանն այն հայտնի է որպես «Խոնավ տարածքների», կամ «Ռամսարի կոնվենցիա»։


Կոնվենցիայի նպատակն է ազգային երկարաժամկետ քաղաքականությունների և համաձայնեցված միջազգային գործողությունների համակցման միջոցով պահպանել խոնավ տարածքների հիմնական էկոլոգիական գործառնությունը, որպես ջրային ռեժիմը կանոնակարգող և յուրահատուկ ֆլորային և ֆաունային՝ հատկապես ջրային թռչունին աջակցող միջավայր, նրանց տնտեսական, մշակութային, գիտական և ռեկրեացիոն մեծ արժեք, որոնց կորուստը կլինի անուղղելի։

 

Կոնվենցիայի նպատակներին համապատասխան «խոնավ տարածքներ են ճանաչվում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսացող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի․․․»:

Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1975 թ.-ին։ Այսօր կոնվենցիայի կողմ երկրների թիվը կազմում է 171, Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների՝ 2,414, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 254,540,512 հա։
 
Հայաստանը դարձավ կոնվենցիայի 70-րդ կողմ երկիրը՝ 1993 թ.-ին ներառելով Ռամսարի ցանկում Սևանա լիճը և Արփի լիճը, իսկ 2007 թ.-ին՝ նաև Խոր Վիրապի ճահիճը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում