ՆՆարեկ Սահակյան

Գարնանը կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման աշխատանքները

Գարնանը կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման աշխատանքները

Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։

 

Ընթացքի մեջ են աշխատանքները Կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որով այդ գումարները կուղղվեն «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվեն աշխատանքները, այլ «Սևան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով։

 

Նախատեսվում է ձեռք բերել տրակտորներ, բեռնատարներ, շղթայավոր սղոց, էքսկավատորային սարքեր։

 

Տեխնիկան ծառայելու է Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման, ապրօրին շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքներին։
 

Արդեն այս գարնանը մեծ թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման դադարեցված աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում