ՆՆարե Թադևոսյան

Ջրաբերում ավարտվել է խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի կառուցման աշխատանքների առաջին փուլը

Ջրաբերում ավարտվել է խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի կառուցման աշխատանքների առաջին փուլը

Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում ավարտվել է ՀՀ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքների առաջին փուլը։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

 

Գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ տարի աշնանը:

 

Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցը բավականին հնամաշ էր և արդիականացման խիստ կարիք ուներ։

 

Ծրագրի շրջանակում համայնքում նախատեսված էր անցկացնել խմելու ջրի նոր ջրագիծ և իրականացնել ներքին ցանցի ամբողջական արդիականացման աշխատանքներ։

️Այս փուլում արդեն իսկ անց է կացվել շուրջ 3,5 կմ խմելու ջրի նոր ջրագիծ:

 

Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 71 մլն դրամ է, որից 55 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը։

 

Շինաշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ ծախսեր, որն էլ ֆինանսավորվել է համայնքի բյուջեի կողմից (շուրջ 24 մլն դրամ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում