Գազալցակայաններում կներկայացվեն՝ գազը կենցաղային նշանակության, թե շարժիչի համար է

ՇՇողիկ Գալստյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է առևտրի ծառայությունների մասին օրինագծում փոփոխությունները։

Նախատեսվում է կատարել երկու հիմնական փոփոխություն, որոնք կապված են մեր օրենսդրությունը ԵԱՏՄ տեխնիկական կարգավորումներին համապատասխանեցնելու հետ։ Կարգավորումը թույլ կտա սպառողին տեղեկանալ, թե ինչ տեսակի գազ է օգտագործում։

Մինչև այժմ գրեթե բոլոր գազալցակայաններում այդ մասին տեղեկություն տեղադրված չէ։ Տեսանելի վայրում տեղեկությունը չտեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով։

Վարոս Սիմոնյան (էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Գազալցակայաններում երբ վաճառվում է հեղուկացված գազը, սպառողները տեղեկատվություն չունեն, թե այդ հեղուկացված գազը կենցաղայի՞ն նշանակության է, թե՞ մեքենայի վերալիցքավորման համար։ Ըստ տեխնիկական կանոնակարգի, օրինակ՝ բենզալցակայաններում, որտեղ վաճառվում է բենզինը, տեսանելի հատվածում երևում է, թե ինչ տեսակի է բենզինը։ Կարգավորումը թույլ կտա նաև գազալցակայաններում տեսանելի վայրում ունենալ այդ մասին տեղեկությունը, որում կգրվի, թե ի՛նչ տեսակի գազ է՝ կենցաղայի՞ն նշանակության, թե՞ շարժիչի համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում