ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը սահմանափակ հնարավորություն ունի միջուկային գործարքին վերադառնալու համար. Զարիֆ

ԱՄՆ-ը սահմանափակ հնարավորություն ունի միջուկային գործարքին վերադառնալու համար. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերության հաղորդավար Քրիստիան Ամանփուրին: Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը «հնարավորության սահմանափակ պատուհան ունի» միանալու 2015-ի միջուկային համաձայնագրին: 

«Միջուկային համաձայնագիր վերադառնալու Միացյալ Նահանգներին ընձեռված ժամանակն անսահմանափակ չէ»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ը հնարավորությունների սահմանափակ պատուհան ունի, որովհետև նախագահ Բայդենը չի ցանկանում իրեն ներկայացնել որպես Թրամփի նախկին վարչակազմի ձախողած քաղաքականությունից օգտվող:

Այն հարցին, թե Իրանը որքան արագ կարող է կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը, եթե ԱՄՆ-ը դադարեցնի պատժամիջոցները, Ջավադ Զարիֆը պատասխանել է. «Հարստացած ուրանի 8 հազար ֆունտը մեկ օրում հնարավոր է կասեցնել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում