ԳԳայանե Թամամյան

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում

Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։

«Վերջին շրջանում էականորեն ավելացել են ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները»,- ասված է հայտարարությունում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում