Առանց չափազանցության՝ սա 7-րդ գումարման խորհրդարանի ամենաորակյալ լսումներն էին. հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով լսումների ավարտին իր եզրափակիչ ելույթում:
«Արդեն վաղվանից՝ հանձնաժողովին կից գործող Գիտության և կրթության ենթահանձնաժողովի կազմով պատրաստ ենք հանդիպել առանձին խմբերի հետ: Բոլոր առաջարկները, որ ունեք, եկեք միասին կնստենք և առավել պրակտիկ կփորձենք հասկանալ՝ ինչպես ենք առաջ գնում: Եթե այս լսումներին չհաջորդեցին այդօրինակ քննարկումները, սա կրկին կլինի հերթական, սովորական, դեկլարատիվ, հռչակագրային լսումներից մեկը, արդյունքում ոչինչ էլ տեղի չի ունենա»,-նշեց Հայրապետյանը:










