ՆՆարե Թադևոսյան

Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է

Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է

ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով սկսվել են Երևանի 111-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից:

Դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման. որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։ Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։

Նախատեսված է կրթօջախը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Ինչպես սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր շենքերը, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի` մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում։

ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 1 միլիարդ 436,5 միլիոն դրամ, ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։

Նույն ծրագրով այս պահին իրականացվում են ևս 12 դպրոցների շինարարական աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում