ՎՎարդուհի Բալյան

Քննարկվել է Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը

Քննարկվել է Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վահագն Ստեփանյանը‚ դեպարտամենտի աշխատակիցներ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակչության հետ։ Մանրամասն քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը։
 
«Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները համայնքի բնակչության հետ դիտարկել են տրանսպորտային հանգույցի հետ կապված մի շարք տարբերակներ‚ ընտրվել է ամենաօպտիմալ լուծումը։
 
Առաջիկայում կձեռնարկվեն նախագծային փոփոխություններ‚ որից հետո կիրականացվի տրանսպորտային հանգույցի շինարարությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում