ՆՆարե Թադևոսյան

Կյանքից հեռացել է ավիաբժշկական փորձագետ Լաուրա Ադիբեկյանը

Կյանքից հեռացել է ավիաբժշկական փորձագետ Լաուրա Ադիբեկյանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է «Ավիաբույժ» ԲԿ ՓԲ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ավիաբժշկական փորձագետ Լաուրա Համայակի Ադիբեկյանը:

 
Լաուրա Ադիբեկյանը շուրջ 62 տարի անմնացորդ, երկարատև և անշահախնդիր նվիրվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտին: Մեծ է եղել Լաուրա Ադիբեկյանի ավանդը նաև մասնագետների պատրաստման և համալրման գործընթացում:
 
Լինելով «Ավիաբույժ» ԲԿ ՓԲ ընկերության ավիաբժշկական փորձագետ՝ մեծ ավանդ է ունեցել ավիացիոն մասնագետների առողջության ապահովման գործընթացում՝ ապահովելով թռիչքների անվտանգությունը:

 

Լաուրա Ադիբեկյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:
 
Ի խորոց սրտի ցավակցում ենք Լաուրա Ադիբեկյանի ընտանիքին, ընկերներին և ավիատորներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում