ՌՌոզա Խաչատրյան

ԱԱՏՄ ստուգայցեր՝ ահազանգերի հետքերով

ԱԱՏՄ ստուգայցեր՝  ահազանգերի հետքերով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում և բժշկական այլ հիմնարկներում։

 

Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:

 

Covid-անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելուն։

 

ԱԱՏՄ մասնագետները մեկ անգամ ևս զգուշացրել են՝ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար, հակառակ պարագայում կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում