ԱԱրևիկ Աբելյան

Պատերազմից հետո ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր. ԲԸՏՄ ղեկավար

Պատերազմից հետո ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր. ԲԸՏՄ ղեկավար

Ցավով պետք է փաստեմ, որ պատերազմից հետո հասարակության որոշ շրջանակներ, օգտվելով պետության առջև ծառացած խնդիրներից և օգտագործելով պատեհ ժամանակաշրջանը, արեցին իրենց «սև գործը», և արդյունքում ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը: 

 

«Հաշվի չառնելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մեծ մասը ընդգրկված էին ռազմական տարբեր առաջադրանքների մեջ՝ մարդիկ, հետապնդելով նյութական շահ, հատեցին շատ ծառեր՝ վնասելով ոչ միայն պետությանը, այլ նաև իրենք իրենց:

 

Այնուամենայնիվ, մենք արդեն վաղուց անցել ենք մեր բնականոն աշխատանքին և ամեն գնով պայքարելու ենք տեղի ունեցող բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք վնաս են հասցնում մեր պետությանը, բնությանը և իհարկե, գալիք սերունդներին:

 

Մենք ցանկանում ենք հասարակության մեջ սերմանել սեր դեպի բնությունը՝ խորապես գիտակցելով, որ առանց դրա մեր գոյությունը պարզապես վտանգված է»,- գրել է Հասրաթյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում