ԱԱրման Գալոյան

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում