ԱԱրման Գալոյան

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող  ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության և, ըստ նախանշված ուղղությունների, քննարկումների շարունակման, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում