ՌՌոզա Խաչատրյան

Քաշաթաղցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Քաշաթաղցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Իրենց տունն ու գույքը կորցրած քաշաթաղցիները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում:

Քաշաթաղցիները նշել են, որ արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում ապրում են վարձով, հիմա կորցրած գույքի փոխհատուցում են պահանջում:

Նրանց խոսքով՝ իրենց բողոքը քաղաքականացված չէ, պարզապես ցանկանում են հստակեցնել իրենց կարգավիճակը:

«Մեր խնդիրը տուն-կացարան ունենալն է: Մինչև ե՞րբ մենք պետք է այստեղ բարեկամների տանը ապրենք՝ պարզ չէ: Սա հարցի լուծում չէ: Մենք չգիտենք՝ 4 օրով, թե 4 ամսով ենք նեղություն տալու մարդկանց»,- ասել է ակցիայի մասնակիցներից Ինա Բաբայանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է վարչապետի օգնականը՝ խոստանալով մինչև չորեքշաբթի հանդիպում կազմակերպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում