ԳԳայանե Թամամյան

ԱԱՏՄ ներկայացուցիչները հեռավար քննարկում են ունեցել լիտվացի գործընկերների հետ աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի Թայեքս գործիքի միջոցով

ԱԱՏՄ ներկայացուցիչները հեռավար քննարկում են ունեցել լիտվացի գործընկերների հետ  աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի Թայեքս գործիքի միջոցով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը հունվարի 26-27-ը մասնակցել են աշխատանքային վեճերի կարգավորման թեմայով Եվրոպական հանձնաժողովի Թայեքս տեխնիկական օժանդակության գործիքի ներքո կազմակերպված առցանց աշխատաժողովին։

 

Երկօրյա ինտերակտիվ միջոցառման շրջանակներում լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի հանրապետության աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի փորձը։
 

Առցանց աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է Լիտվայի աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի մանդատը և գործառնական շրջանակը, կառույցի աշխատանքներում սոցիալական գործընկերների դերն ու պարտականությունները, հանձնաժողովի կողմից քննարկվող աշխատանքային վեճերի շրջանակը (տեսակները), հաշվետվողականության մեխանիզմը, պահանջվող մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները և այլ հարցեր։

 

Փորձի փոխանակմանը միտված աշխատաժողովի արդյունքում ակնկալվում է, որ հայկական կողմի մասնագետները հետագայում, ըստ նպատակահարմարության, Հայաստանում կտեղայնացնեն ուսումնասիրված մոդելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում