ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Եվրոպայում կորոնավիրուսի նոր շտամների տարածման ֆոնին ձեռնարկվում են նոր սահմանափակող միջոցառումներ: Գերմանիայի կառավարությունը նախատեսում է արգելել այն երկրներից ճանապարհորդների մուտքը Գերմանիա, որտեղ հայտնաբերվում են վարակի շատ դեպքեր: Խոսքը, մասնավորապես, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի մասին է: Բացառություններ կարող են լինել բեռնափոխադրումների համար՝ տեղեկացնում է euronews-ը:

Նորվեգիան նույնպես հայտարարել է իր սահմանների փակման մասին: Երկիր մուտք գործել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե կան համոզիչ պատճառներ: Կթույլատրվի Շվեդիայից և Ֆինլանդիայից բուժաշխատողների մուտքը: Նորվեգիայում էլ բացառություններ կլինեն բեռնափոխադրումների համար:

Լոնդոնը պարտադիր կարանտին է մտցնում Պորտուգալիայից, Հարավային Ամերիկայից և աֆրիկյան մի շարք երկրներից Միացյալ Թագավորություն այցելողների համար: Մարդիկ ստիպված կլինեն տասն օր մնալ հյուրանոցներում: Խախտողներին սպառնում է տուգանք: Նպատակը՝ կանխել թագավորություն կորոնավիրուսի նոր և հավանական ավելի վտանգավոր շտամների ներմուծումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հաստատում է, որ COVID-19 համաճարակին զուգահեռ նկատվում է հոգեկան առողջության վատթարացում: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ավելացել են ինքնասպանության փորձերն ու դեպրեսիվ տրամադրությունները երիտասարդության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության հարցերով եվրոպական դաշինքը մտադիր է մեծացնել աջակցությունը յուրաքանչյուր երկրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում