ՆՆարե Ոսկանյան

Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է. ՀՀ ՄԻՊ

Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել.

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 

հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

 

Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների վառ ապագայի: Բայց դրա համար մենք պետք է իրական գիտակցենք պետականության արժեքն ու առաջ շարժվենք համախմբված. միայն այս կերպ մենք ամուր կպահենք բանակի ուժը:

 

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերում կանանց իրավունքների հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն հնարավորություններով։

 

Հավերժ փառք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսներին, շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:

Աստված պահապան մեր հերոսական բանակին, մեր ժողովրդին ու պետությանը:

 

Շնորհավոր Հայոց բանակի 29-րդ տարեդարձը»:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում