ՍՍոնա Աղբալյան

Հայաստանը բարելավել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման համաթվում. ԹԻ

Հայաստանը բարելավել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման համաթվում. ԹԻ

Հրապարակվել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները:  Հայաստանը բարելավել է  նախորդ տարվա արդյունքը՝ հայտնվելով 180 երկրներից 60-րդ հորիզոնականում՝ ունենալով 49 միավոր: 2019 թվականին մեր երկիրը 77-րդ , 2018 թվականին՝ 105-րդ հորիզոնականում էր: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նշում է, որ  49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում  էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։  Միաժամանակ, կազմակերպությանը նշում է, որ դատական համակարգում առկա խնդիրները շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։ 

Մեր հարևաններից Վրաստանն ունի 56 միավոր (45-րդ հորիզոնական), Ադրբեջանը՝ 30 (129-րդ հորիզոնական): ԱՊՀ երկրներից՝ Բելառուսը՝ 47 (63-րդ հորիզոնական), Ուզբեկստանը՝ 26 (146-րդ հորիզոնական), Տաջիկստանը՝ 25 (149-րդ հորիզոնական), Թուրքմենստանը՝ 19 միավոր (165-րդ հորիզոնական): 2012 թ.-ից ի վեր ամենամեծ անկումը գրանցել են Թուրքիան՝ 9 միավորով (86-րդ հորիզոնական), և Բոսնիա-Հերցեգովինան՝ 7 միավորով (111-րդ հորիզոնական): 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում