ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում իրենց հերթին սպասող ծնողների հոգսը թեթևացնելու համար

ՆՆարե Թադևոսյան

Մանկապարտեզներում սանիտարական բոլոր նորմերը պահպանված են: Մեկուկես մետր հեռավորությունը նույնպես: Անգամ ննջարաններում:

Լենա Լևոնյան («Ժպիտներ» մանկապարտեզի տնօրեն) որտեղ անկողին չկա, չեն քնում, պահպանում են կանոնները:

«Ժպիտներ» մանկապարտեզը 400 երեխա ընդունելու հնարավորություն ունի, սակայն համավարակով պայմանավորված՝ այս պահին դռները կարող են բացել 180-ի առաջ: 33 հոգանոց խմբում այժմ 18 երեխա կա: Առաջնահերթությունը տրված է աշխատողի, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողին և տվյալ մանկապարտեզի աշխատակիցների երեխաներին: Հերթագրված երեխաների թիվը մեծ է՝ միայն այստեղ՝ 450:

Լենա Լևոնյան - Կարող ենք ավելի շատ երեխաներ ընդունել, պահանջարկը շատ է, ամեն օր այցելում են խնդրանքով՝ դիմելով երբ պետք է:

Նոր ընդունելություն կազմակերպելու, սահմանափակումները մեղմելու հարցը օրակարգում է՝ ասում է փոխնախարար Անդրեասյանը: Ինտենսիվ քննարկումներ են քաղաքապետարանի, տարածքային կառավարման ու առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան ու, սանիտարական կանոնների պահպանմամբ, կկարողանան սահմանափակումները թուլացնել ու խմբերն ընդլայնել:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Գուցե փուլայնին տարբերակ գտնենք, որ աստիճանաբար տեղ ունենանք փետրվարի 1-ից աշխատող ծնողների երեխաների համար, մարտից՝ մյուսների համար:

Փոխնախարարը շեշտում է՝ Հայաստանի 270 բնակավայրում փոքրերը զրկված են նախադպրոցական կրթությունից: Երեխաները քիչ են, մի ամբողջ մանկապարտեզ բացելն էլ ծախսային առումով՝ ոչ արդյունավետ: Առաջիկայում հարցին լուծում կտան:

Այլընտրանքային մանկապարտեզ ստեղծելու համար դրամաշնորհային մրցույթ կհայտարարեն:

Ժաննա Անդրեասյան - Համայնքները հնարավորություն կունենան մի քանի տարբերակով 8 մոդել է դիտարկված, կարող է լինել տնային մանկապարտեզների տարբերակը, համայնքում առկա տներից մեկում կազմակերպել նախդպրոցական ծառայությունները, համայնքապետարանների առավել հարմար մասը, նաև դպրոցում կազմակերպել ծառայությունները: Հնարավորություն է տրվում նաև շարժական նախադպրոցական ծառայությունների:

Այդպես կփորձեն մանկապարտեզներն ավելի հասանելի դարձնել ու հասնել կառավարության սահմանած նշաձողին: Որոշել են՝ մինչև 2023 թ. նախադպրոցական հաստատություններում փոքրերի ընդրգրկվածությունը հասցնել առնվազն 70 տոկոսի:

Ժաննա Անդրեասյան - Այս տարվա համար այդ նպատակով նախատեսված է 154 միլիոն դրամի չափ գումար, առաջիկայում կհայտարարենք մրցույթը: Կան մի շարք նախապայմաններ:

Որպեսզի դրամաշնորհից հետո համայնքներում մանկապարտեզները երկար գործեն, մրցույթի պայմանները խիստ են լինելու:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում