ԳԳայանե Թամամյան

Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ

Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների  խախտման, ինչպես նաև հաստատություններում չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։

Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝ որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում, շենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում է նույնիսկ 8-13⁰C պայմաններում։

Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացի մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ իրազեկման աշխատանք է կատարել՝ հորդորելով ուսումնական հաստատությունների պատասխանատուներին խստագույնս պահպանել առողջապահության նախարարի 12-N հրամանով սահմանված պահանջները։

Վարչական վարույթները շարունակական են լինելու, դրանց ամփոփումից հետո վերջնարդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում