ՌՌոզա Խաչատրյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությանը ապստամբություն անելու վերաբերյալ:

«Ինչո՞ւ է վտանգավոր Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության մասին հայտարարությունը։ Որովհետև ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն: Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում:

Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ: Զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի:

Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը»,- ասված է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում