«ԵԼ» ֆիլմը Նյու Յորքում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի

ՌՌոզա Խաչատրյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտնել է, որ իրենց աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, ինչպես նաև London International Shouts Film Festival փառատոնում՝ Honorable Mantion մրցանակի։ 

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը ու ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։


logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում