ԱԱրման Գալոյան

ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Գյումրու համայնքապետարան և կոմունալ ծառայություն

ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Գյումրու համայնքապետարան և կոմունալ ծառայություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսվարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսվարողները։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրու համայնքապետարանում, կոմունալ ծառայությունում, դպրոցներում, մանկապարտեզներում և փակ արտադրական տարածքներում։

Covid-ի անվտանգության նորմերը ստուգվել են նաև քաղաքի բանկերում, գրասենյակներում և մանրամեծածախ խանութներում։

Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Ստուգայցերին զուգահեռ իրականացվել է իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցվել են իրազեկման թերթիկներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում