Արմեն Ղուլարյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն այսօր նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Նշենք, որ մինչ այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ղուլարյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաև պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել կոմիտեի վրա դրված բոլոր պարտականությունները»,- ասաց Ղուլարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում