ՆՆարեկ Սահակյան

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Հունվարի 26-ին, ժամը 21:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Դողս գյուղի սկզբնամասում գտնվող ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Է.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում