ՇՇողիկ Գալստյան

«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար դիմած մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցութային փուլերը

«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար դիմած մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցութային փուլերը

Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթին մասնակցել է 7 անձ։ ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։
 

«Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
 

Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հայտարարությունում։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում