Արմեն Թռչունյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

ՆՆարեկ Սահակյան

Նախորդ տարի համավարակը չխնայեց նաև պրոֆեսոր Արմեն Թռչունյանին: Այսօր մայր բուհում հիշել են ավագ գործընկերոջը: Մեծանուն գիտնականին շնորհված մեդալը նախարար Վահրամ Դումանյանն է փոխանցել նրա որդուն: Պարգևը Թռչունյանի անցած ճանապարհի և գիտության մեջ ներդրած ավանդի համար է:

Կենսաքիմիայի ու մանրէաբանության ոլորտում Արմեն Թռչունյանը գիտության առաջամարտիկներից էր ու ոչ միայն Հայաստանի: Համաշխարհային գիտական համայնքում նա իր տեղն ու ասելիքն ուներ: Գիտական գործունեություն է ծավալել, դասախոսել ԱՄՆ Չիկագոյի և Վիրջինիայի, Ճապոնիայի Չիբայի, Մեծ Բրիտանիայի Ռեդինգի, Գերմանիայի Հալլեի համալսարաններում։

Կարեն Թռչունյան, Արմեն Թռչունյանի որդին - Ստեղծել է իր գիտական դպրոցը՝ ուսումնասիրելով թաղանթային սպիտակուցների դերը: Կենսաէներգետիկ հիմնական սպիտակուցը, որը գտնվում է բակտերիաներում, պորտոնայինայեֆազն է, հետագայում՝ հիդրոգենազների ուսումնասիրությամբ:

Վաստակաշատ գիտնականը միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կոորդինացիոն կոմիտեի անդամ է եղել: 8 տարի ղեկավարել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովն ու գիտնականների մի քանի սերունդ կրթել:

Թռչունյանը 700-ից ավելի գիտական հոդվածների, մենագրությունների, ակնարկների, ինչպես նաև բուհական և դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների հեղինակ է: Գիտական գործունեության համար միջազգային բազմաթիվ մրցանակներ է ստացել:

Կարեն Թռչունյան - Ստացել է մրցանակներ. 2020-ին Ամերիկայի մանէաբանական ընկերության զարգացող երկրի մանրէաբանի մրցանակը՝ Մոզերիո Ծեխտերի անվան և 2016 թվականին միջազգային ջրածնային ասոցիացիայի Ակիրա Միուցայի մրցանակը՝ կենսաբանական մեթոդներով ակնառու հաջողությունների համար:

Մայր բուհի գիտխորհրդում գործընկերները շեշտում են՝ այն բարձր նշաձողը, որը թողել է Թռչունյանը, իրենք են պարտավոր շարունակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում