Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել. խոսնակ

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել. խոսնակ

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ միտքը տարընկալումների տեղիք է տվել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Էդգար Առաքելյանը:

«Հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․ լրագրողի հարցին նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերվել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլև՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է։
 
ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։
 
Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։

Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»,- հայտնում է խոսնակը։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում