ԱԱննա Ավետիսյան

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները
Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։ Այսօր հանդիպել եմ ՄԶԾ (UNDP) խորհրդարանական ծրագրի ղեկավարի հետ՝ քննարկելու համատեղ քայլերը և ծրագրի իրականացման ֆինանսավորումը»,- գրել է Գալստյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում