ՀՀայկարամ Նահապետյան

Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ
Մանկապարտեզներում և դպրոցներում ուսումնական գործընթացը անխափան և արդյունավետ կազմակերպելու նպատակով այսօր հանդիպում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի նորանշանակ տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Կարեն Սարգսյանի, Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ներկայացուցիչների, դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:
 
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ Նելլի Աբրահամյանը և բժիշկ Ստելլա Քոչարյանը:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց տնօրեններին իրենց առաքելությունը, գործը այս դժվար օրերին պատվով կատարելու համար: Նա շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական կիսամյակի կապակցությամբ`մաղթելով, որ այն լինի նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի` հավելելով, որ հանդիման համար հատուկ օրակարգ չի մշակվել, իսկ այն ազատ ձևաչափով անցկացնելը նպատակ ունի անմիջական շփվելու միջոցով ծանոթանալու ամենօրյա աշխատանքների հետ կպաված հարցերին, խնդիրներին:
 
Ներկաներին ողջույնի խոսք հղեցին և հուզող հարցերին պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Կարեն Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:
 
Հանդիպման ընթացքում կարևորվեց ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ կապված ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման, առկա խնդիրների և թերությունների գրանցման և սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու հետ:
 
Խորհրդակցության ընթացքում ծավալված ակտիվ քննարկման արդյունքում բարձրաձայնվեցին մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել հաճախակի:
 
Համաճարակի կանխարգելիչ միջոցառումներին և սահմանափակումներին առնչվող աշխատանքների ճիշտ կազմակերպման համար մասնագետների կողմից տրվեցին հատուկ ցուցումներ, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի և կրթօջախներում հնարավորինս արագ լինի անցումը բնականոն հունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում