ԱԱրման Գալոյան

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Կարեն Աթոյանն արժանացել է երկու պետական պարգևի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է Երախտագիտության մեդալ, իսկ Արցախի Հանրապետությունում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ համագործակցելու, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների և հիվանդների տարհանման ու բուժօգնության միջոցառումների կազմակերպման գործում ունեցած մասնակցության համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել է «Ռազմական համագործակցության համար» մեդալի: Պարգևները հանձնել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով անձնուրաց ծառայության համար:

Այսօր Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-25-ն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Նիստը վարել է նախարար Անդրանիկ Փիլոյանը: ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ Երևանում և մարզերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Արձանագրված թերությունները և բացթողումները ներկայացվել են համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին, կազմվել են նշված թերությունների վերացման պլան-ժամանակացույցներ: Նախարարի հրամանով Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալվել են առաջնային օգնության կետեր՝ ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում ծավալվել է ժամանակավոր հենակետ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար: Հաշվետվություն են ներկայացրել նաև Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Նախարարը հանձնարարել է ակտիվորեն աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քաղպաշտպանության խնդիրների շուրջ:

Նիստի ավարտին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ Մնացականյանին հերթական «փրկարարական ծառայության գնդապետ» սպայական կոչում է շնորհվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում