ԳԳայանե Թամամյան

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք

Հունվարի 25-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 253 816 է՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ՝ կիրակի օրը, իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 6868 թեստավորում, որից 2686-ը՝ հակամարմինների, 4182-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1311 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 243 396 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 3071 մարդ:

Կարանտինում գտնվում  է 515 պացիենտ, ստացիոնար վերահսկողության տակ է 3223-ը: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 402 վարակակիր:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում