ՆՆարե Թադևոսյան

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից:

Այս անգամ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝  յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Ծրագիրը էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում