ԱԱննա Ավետիսյան

Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոնի» կառուցումը. ԵՊԲՀ ռեկտոր

Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոնի» կառուցումը. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 
 

«ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության կենտրոնը»:
 

Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։ Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա»,- գրել է Մուրադյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում