ԼԼիլիթ Սեդրակյան

Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե

Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե

Կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման ընթացքում, կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն:

«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:

«Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար», ավելացրել է Օդրե Ազուլեն:

Հայտարարության մեջ նշված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:

«Դասարաններ անվտանգ վերադարձն ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել ամբողջ աշխարհում 100 միլիոն ուսուցիչներին եւ դասավանդողներին պատվաստման արշավներին առաջնահերթ ուշադրություն հատկացնել»,- նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում