ՄՄարի Կոստանյան

Վրաստանում մեկ օրում վարակվել է 998 մարդ

Վրաստանում մեկ օրում վարակվել է 998 մարդ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 998 նոր դեպք, մահացել է 16 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարությանն առընթեր պաշտոնական StopCov կայքը:

Հարևան երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1892 պացիենտ:

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում վարակվել է 252972 մարդ, ապաքինվել է 240629 պացիենտ: Մահացության ընդհանուր թիվը կազմում է 3038:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում