ԱԱննա Ավետիսյան

Լարսը փակ է միայն բեռնատարների համար. ռուսական կողմում 760 կուտակված ավտոմեքենա կա

Լարսը փակ է միայն բեռնատարների համար. ռուսական կողմում 760 կուտակված ավտոմեքենա կա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Եղեգնաձոր-Ելփին ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում