Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Անմահության ճանապարհ. Արտուշ Զոհրաբյան

ՀՀովհաննես Վարդանյան

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել զոհված ոստիկան Արտուշ Զոհրաբյանի մասին։

Մեր երկրի սահմանների պաշտպանությանը մասնակցած ոստիկաններից մեկը ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանն է։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ անցած տարի, երբ հայրենիքն իր որդիների կարիքն ուներ, Արտուշ Զոհրաբյանը կրկին զինվորագրվեց։

«Արտուշ Զոհրաբյանը լավ մարդ էր առաջին հերթին, լավ ծառայող, պարտաճանաչ, պարկեշտ, ազնիվ, վստահելի գործընկեր էր։ Նրան կարելի էր վստահել ամեն ինչում, իսկ մանավանդ պատերազմի ժամանակ վստահությունը կարևոր է»,- ասում է ծառայակից ընկերը՝ Սամվել Ավետիսյանը։

Արտուշ Զոհրաբյանը ոստիկանության համակարգում էր 1992 թվականից։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության նոր մասնաշենքի հիմնադիրներից էր։

Ծառայակից ընկերներն ասում են, որ, բացի իր անմիջական գործառութային պարտականություններից, ներգրավված էր վարչության գործառույթներին առնչվող բոլոր աշխատանքներում։ Արտուշ Զոհրաբյանի հետ կապված ամեն մի փոքր հուշ քաղցր հիշողություն է բոլորի համար։

«Զոհրաբյան Արտուշին ճանաչում եմ 1998 թվականից, երբ սկսել էի ծառայությունս ոստիկանության համակարգում։ Այն ժամանակ երկուսս էլ հերթապահի օգնականներ էինք։ Ու այդ ժամանակվանից մինչ օրս՝ մինչ դեպքը պատահելը, ամեն օր իրար հետ էինք։ Կորոնավիրուսը նոր էր գլուխ բարձրացել. համացանցում կարդացել էինք, որ խունկը վիրուսին ոչնչացնում է։ Ասաց՝ արի գնանք խունկ ու ածուխ առնենք: Եվ այդպես մի 15 օր խունկը վառում էր ու մարզային վարչության աշխատասենյակներում ծխում»,- պատմում է Մհեր Սայանը։

Զինվորական ծառայությունն անցկացրել էր Կուբայում, տանկիստ էր։ Անգամ հեռավոր Հավանայից բարեխիղճ ծառայության համար պատվոգիր է բերել։

«Իր կյանքը չէր պատկերացնում առանց համազգեստի։ Վարչությունը նրա երկրորդ տունն էր։ Որպես ամուսին, որպես հայր շատ նվիրված էր, աշխատասեր, անչափ հոգատար»,- ասում է կինը՝ Էլմիրա Բեկնազարյանը։

Բացի լավ ծառայող լինելուց, հարգված ու լավ մարդու անուն ուներ Իջևանում։

«Նա օժտված էր մարդկային լավ հատկանիշներով։ Բարի, կենսախինդ, մարդասեր, պատասխանատվության շատ մեծ զգացումով։ Եզակի անձնավորություն։ Սովորաբար ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց, իմ կարծիքով, կան, ու Արտուշը այդ մարդկանցից էր»,- ասում է ազգականը՝ Բորիս Թանանյանը։

Հայրենիքի պաշտպանության համար Արցախ մեկնած ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանը զոհվեց Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում