«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին: «Մենք բովանդակային աշխատանքներին չենք մասնակցել, տրամաբանորեն՝ նաև քվեարկություններին չենք մասնակցի»,- իրենց որոշումը մեկնաբանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Նա ասել է, որ ԲՀԿ-ն վերապահումներ ունի թեկնածությունների հետ կապված: Հարցին ի պատասխան՝ թեկնածուներից ում վերաբերյալ է վերապահումը, Տոնոյանը չի մանրամասնել. «Ես այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի, քանի որ չունեմ նման կոմպետենցիա»:

Տոնոյանը նաև ասել է, որ, իրենց կարծիքով, ԲԴԽ անդամների ընտրությունը հիմա քննարկման կարևոր հարց չէ:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի տեղերի համար առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ավելի վաղ ԲԴԽ անդամության թեկնածուների քվեարկություններին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում