ԿԿարմեն Ղուկասյան

Ստեփանակերտում՝ ավտոմեքենայի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ԱՀ ՔԿ

Ստեփանակերտում՝ ավտոմեքենայի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի. ԱՀ ՔԿ

Արցախի Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ 2021 թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985 թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

«Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: 

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ԱՀ ՔԿ-ից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում