ՌՌոզա Խաչատրյան

Գագիկ Ջհանգիրյանը կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը

Գագիկ Ջհանգիրյանը կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը

ԲԴԽ անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը:

«Ցավոք սրտի, իշխանության եկած ներկա քաղաքական ուժն անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, և մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շաժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր Սահմանադրությունը հստակ հնարավորություն է տալիս: Դատական օրենսգրքին իրավունք է տալիս նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Եվ այդ հնարավորությունը, ես կարծում եմ, օրենսդիր մարմինը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից և անձանցից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը»,- նշեց Ջհանգիրյանը՝ մատնանշելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ կետը, որ հնարավորություն է տալիս մտցնել նոր սահմանափակումներ:

Նրա կարծիքով՝ մեկ այլ խնդիր է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ նշանակությունների խախտումը, որն ըստ Ջհանգիրյանի՝ դատական համակարգն ուղեկցում է 1995 թվականից:

«Իր ստեղծման առաջին օրվանից ՍԴ-ը փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը: Եվ իր որոշումներով մինչ օրս էլ նրանք փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենք իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Ընդ որում՝ այդպիսի առաքելություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ը պետք է հաստատի կամ հերքի այսինչ նորմի կամ դրույթի հակասահմանադրականության  խնդիրը, և ոչ ավելին»,- նշեց Ջհանգիրյանը:

Անկախ դատարանի ստեղծման խնդիրը կլուծի մնացած բոլոր իրավապահ մարմիններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ եզրափակեց Ջհանգիրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում