Նոր սերնդի վերելակներից Երևանում այս տարի կտեղադրվի 300-ը՝ նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն: Այսօր մայրաքաղաքում փոխարինման կարիք ունի մոտ 3000 վերելակ: Քաղաքապետարանից ասում են՝ նախ ընտրում են ամենամաշվածները:
Հովհաննես Մանուկյան, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար - Ընդհանուր առմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում, որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի:
«Լուրերի» տեսախցիկը շրջեց արդեն նոր սերնդի վերելակներով շենքերում՝ պարզելու՝ ինչպես են աշխատում: Այս շենքում, ասում են, թե մարդիկ երբեմն սրտացավ չեն իրենց ձեռք բերած նոր վերելակների նկատմամբ: Ի դեպ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր սեփականության իրավունքով շենքի բնակիչներինն է:
Շենքի մաքրությունից հետո մնացորդները երբեմն խանգարում են նոր սերնդի վերելակներին, որոնք, ըստ մասնագետների, շատ զգայուն են: Այս բոլոր խնդիրների հասցեատեր համատիրություններից ասում են՝ իրենց համար էլ նոր վերելակները նորություն են, դեռ հարմարվում են:
Մարինե Մանուկյան, «Նոր Նորք 1/8» համատիրության նախագահ - Այդքան էլ չի արդարացնում, որ կանգնում է, չգիտենք ում դիմենք, նոր-նոր սկսել ենք պայմանագիր կնքել վերելակային վարչության հետ և ինչ վթար լինում է՝ վերացնում են իրենք:
Դեռ գործարանային ձայնով վերելակը հիշեցնում է՝ տեղ ենք հասել, շենքերից մեկի բնակիչներն էլ իրար հիշեցնում են՝ երեք հոգու համար է:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



