ՆՆարե Ոսկանյան

Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

ՀՀ կառավարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:

Որոշման նախագծում նշվում է, որ առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից:

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։

Գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում.

  • համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88.6 մլրդ դրամով,
  • համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
  • առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
  • արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
  • ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
  • գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում